British Airways-ը Tourvest Duty Free-ի հետ համատեղ ներկայացրել է «գնիր թռիչքից առաջ» նոր ծառայությունը, որը դյութի ֆրիից գնված ապրանքները կառաքի անմիջապես ինքնաթիռի նստավայրը:
Նոյեմբերի 4-ից բրիտանական ավիաուղիներով երկարաժամ թռչող ուղևորները կարող են պատվիրել ապրանքներ դյութի ֆրիից highlifeshop.com կայքի միջոցով: Ցանկացած պատվիրված ապրանք կառաքեն ինքնաթիռի դռան մոտ: Ինչպես գրում է Business Traveller-ը` զբոսաշրջիկները կարող են պատվիրել հագուստ, հուշանվեր, հարդարանքի պարագաներ, խաղալիքներ, ծխախոտ, օծանելիք, էլեկտրոնային գործիքներ, նվերներ, ոսկյա զարդեր, ալկոհոլային խմիչքներ, արևային ակնոցներ և ժամացույցեր: