Մեծ Բրիտանիա. Բրայթոնում բացվել է բրդյա հյուրանոցային համար

Բրիտանացի գործարարները մտածում են բավականին օրիգինալ եղանակներ հյուրերի ուշադրությունը գրավելու համար: Այսպես, օրինակ, Բրայթոն քաղաքի Pelirocco հյուրանոցում հայտնվել է համար, որի ներքին հարդարանքը   ամբողջությամբ գործված է բրդից:

Do Knit Disturb համարում հյուրերին սպասում են ձեռքով գործած ծաղկաման, հեռախոս, վարագույրներ, ատամի մածուկ և անգամ խոզապուխտով և ձվով ափսե, որից օգտվել խորհուրդ չի տրվում: Բացառություն են կազմում մահճակալի շրջանակը, լոգարանւը և ճոճվող բազկաթոռը:

Ամբողջ աշխատանքը կատարել են դիզայներ Քեյթ Ենկինսը և իր երկու օգնականները: Ճիշտ է` այս ողջ գեղեցկությունը ստեղծելու համար նրանց հարկավոր է եղել շուրջ 5 կիլոգրամ բուրդ, բազմաթիվ շյուղ և ճարմանդ և, իհարկե, անհավանական շատ համբերություն:

Գործած հյուրնոցային համարում կիրակիից մինչև հինգշաբթի մնալու արժեքը կազմում է 55 ֆունտ (64 եվրո), իսկ ուրբաթից մինչև շաբաթ և տոնական օրերին կազմում է 69 ֆունտ (80 եվրո): Այդ գումարի դիմաց հյուրերը կստանան մեկ մահճակալ, ցնցուղ  և անլար ինտերնետի հնարավորություն: Տարօրինակ համարում մնալ ցանկացողներին հարկավոր է շտապել. գործվածքի նրբության համար, որից պատրաստված է համարը, այն կգործի ընդամենը երեք տարի: Համարը հնարավոր է վարձակալել նաև հյուրանոցի կայքի միջոցով:

 

You might also like