Մեծ Բրիտանիա. Քենսինգտոնյան պալատում կցուցադրվի Արքայադուստր Դիանայի զգեստները

Քենսինգտոնյան պալատում` Լոնդոնում,  կբացվի Արքայադուստր Դիանայի զգեստների ցուցադրությունը: «Դիանա» ցուցահանդեսը կբացվի մարտի 26-ին և կտևի մինչև սեպտեմբեր ամիսը, Քենսինգտոնյան պալատի մշտական ցուցահանդեսի շրջանակներում, որը նվիրված կլինի Բրիտանիայի թագուհի Վիկտորիային:

Այս լուրը հայտնել են արքայազներ Ուիլյամն ու Հարրին, ինչպես նաև` հայտնել են, որ Դիանային պատկանող բնակարանները կօգտագործվեն բարեգործական երեկոների և ընդունելությունների համար: Քենսինգտոնյան պալատում` ցուցահանդեսին, ներկայացված կլինեն Դիանային պատկանող հայտնի զգեստները, այդ թվում  նաև  սև զգեստը, որով նա առաջին անգամ  հայտնվել է հանրության առջև Քովենտ-Գարդենում 1981 թվականին:


Ցուցահանդեսին կլինի նաև հայտնի դիզայներներ Դեվիդ և Էլիզավետ Էմանյուելների զգեստները, որոնք կարված են եղել հատուկ արքայադուստր Դիանայի համար, որոնք վաճառվել են աճուրդում անցյալ տարի 192.000 ֆունտ ստերլինգով, և երբեք աճուրդներին չհայտնված Քեթրին Ուոկերի փղոսկրի գույնով զգեստը, որով արքայադուստրը1997 թվականին  զարմացրել է  Vanity Fair ամսագրին, ինչպես նաև` հայտնի  մետաքսե սարին, որը Դիանան հագել է 1988 թվականին Թայլանդում թագավորի հետ ընթրիքի ժամանակ:

«Մենք խնամքով ընտրել ենք այս հավաքածուն, որպեսզի հանդիսատեսին ցույց տանք Դիանայի ոճի էվոլուցիան, և այն դերը, որը նորաձևությունը խաղացել է իր կերպարի կերտման մեջ,- հայտնել է ցուցահանդեսի կազմակերպիչ Դեյդրե Մերֆին,- Քենսինգտոնյան պալատը հիանալի վայր է, որպեսզի ցույց տանք այդ զգեստները: Ցուցահանդեսին մթնոլորտը իսկապես հեքիաթային կլինի»:

You might also like