Լոնդոնում սկսել են վերակառուցել Ծովակալության կամարը․ հայտնում է Вusiness traveller-ը։ Հյուրանոցի կառավարման պայմանագիրը, որին կվերածվի Կամարը, կստորագրվի 2017 թվականին, բայց արդեն հիմա 12 ընկերություն ցանկություն է հայտնել կառավարել հյուրանոցը, որը տեղ կգտնի պատմական կառույցում։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Prime Investors Capital ընկերությանը տրամադրել է կամարը 250 տարով վարձակալելու իրավունքը այն 100 համարով և սպայով, ապարտամենտներով և մասնավոր ակումբով հյուրանոցի վերածելու համար։ Ծովակալության կամարը կառուցվել է 1910 թվականին՝ որպես Վիկտորիա թագուհու և բրիտանական ծովակալության հուշարձան։
Այլ հոդվածներ
You might also like