Լոնդոնի ծովային կամարը մոտ ապագայում կհյուրընկալի զբոսաշրջիկներին գիշերելու: Իսպանացի գործարար Ռաֆայել Սերանոն նախագծի վրա կծախսի £60 միլիոն ֆունտ ստերլինգ. հայտնում է Daily Mail-ը: Հենց Սերանոն է թարմացրել Bulgari Hotel հյուրանոցը Նայթսբրիջում (Knightsbridge), որտեղ մեկ համարն արժե £850 ֆունտ ստերլինգ: Կարծես թե նոր անսովոր հյուրանոցն էլ կլինի շքեղ և թանկարժեք՝ սպա կենտրոնով և մեծ հանդիսությունների սրահով:
Հյուրանոցի հյուրերը կարող են վայելել Տրաֆալգարյան հրապարակի տեսարժան վայրերը: Մամուլի ասուլիսի ժամանակ նոր սեփականատերը լրագրողներին հայտնել է, որ 100-ամյա շինությունը կպահպանի պատմական տեսքը: Սերանոյի խոսքերով՝ հյուրանոցը կունենա 100 համար և տարեկան կարող է ընդունել 50 հազար հյուրի: Կլինեն նաև բարեր և ռեստորաններ, որոնք հասանելի կլինեն բոլորի համար: