Աշխարհում հայտնի բրիտանական Abbey Road Studios ձայնագրման ստուդիան, որտեղ իր հիթերն էր ձայնագրում «Բիթլզ» խումբը, նշում է 80-ամյա հոբելյանը և հրավիրում է երաժշտասերներին:
Ստուդիայում ձայնագրվել են մի շարք հայտնի երգիչներ, սկսած` «լիբերպուլյան քառյակից» մինչև Pink Floyd, Oasis, Ryan Adams, Lady Gaga և այլն: Հոբելյանի առթիվ ստուդիան հանրության համար բաց կլինի մարտ ամսվա մի քանի օրերին: Հյուրերը կուղեկցեն այն աշխատասենյակները, որտեղ Բիթլները ձայնագրել են բազում հիթային երգ, կցուցադրեն լուսանկարներ, տեսանյութ և կպատմեր ստուդիայի հարուստ պատմությունը:
Ներկայումս ստուդիայում աշխատում են պրոդյուսերներ Բրայան Կիևը (Brian Kehew) և Քևին Ռայանը (Kevin Ryan), ովքեր ղեկավարում են միջոցառումը: Նրանք 20 տարիների ընթացքում զբաղվել են EMI մեդիագրուպի պատմությամբ, որը ստուդիան բացել է 1931 թվականին և գրել են «Recording the Beatles» գիրքը: