«Ռոլինգ սթոն» խմբի 02 սրահում անցկացվելիք հոբելյանական համերգների տոմսը, որոնք տեղի կունենան Բրիտանիայի մայրաքաղաքում նոյեմբերի 25-ին և 29-ին, արժե 15.4 հազար ֆունտ (25 հազար դոլար): Միացյալ Թագավորությունում տոմսերի լայն վաճառքը մեկնարկել է անցած ուրբաթ: Բայց «ռոլինգների» կատարումների պահանջարկը, կապված 50-ամյակի հետ, այնքան մեծ է, որ շուրջ 40 հազար տոմս վաճառվել է րոպեների ընթացքում: Օնլայն-վաճառքի փորձագետների տվյալներով՝ երեք րոպեում երկրպագուները սպառել են ամենամատչելի բոլոր տոմսերը, որոնց գինը եղել է 150 դոլար, իսկ չորս րոպեից վերջացել են VIP-տեղերի տոմսերը՝ 600 դոլար արժողությամբ:
Նման իրարանցումը հեշտ բացատրելի է: Համերգի մասին հայտարարությունից մեկ ժամ հետո արդեն ավելի քան 1 միլիոն երկրպագու ամբողջ աշխարհից հայտ էր ներկայացրել: Սակայն ոչ բոլոր տոմսերն են գնվել երկրպագուների կողմից: Վաճառքից անմիջապես հետո տոմսերն հայտնվել են «երկրորդ ձեռքից» վաճառքի կայքերում: Բայց արդեն նախնական գնից տասնյակ անգամ թանկ գնով: Բացի լոնդոնյան համերգներից, Rolling Stones-ը համերգներով հանդես կգա նաև Նյուարկում (ԱՄՆ, Նյու Ջերսի նահանգ)՝ դեկտեմբերի 13-ին և 15-ին: