Մեծ Բրիտանիա. Օլիմպիադա 2012-ի հյուրերին հրավիրում են բնակվելու թագավորական ամրոցում

Մեծ Բրիտանիայում 2012 թվականի Օլիպիադայի ընթացքում զբոսաշրջիկներին կընդունեն թագավորական  Սենտ-Ջեյմս նստավայրում և Լիդս ամրոցում (թագավորական նախկին նստավայրը): Ամրոցի հյուրերին կտրամադրվի շվեյցարի և վարորդի ծառայություններ: Ինչպես նաև այցելուներին հասանելի կլինի գոլֆի խաղադաշտը: Բացի այդ ամենից հյուրերը կարող են զբոսնել օդապարիկով, ձկնորսության կամ բազեի որսի գնալ:

Ամառվա շրջանում ամրոցի  զբոսաշրջիկներին կառաջարկվի մարզադաշտի առաջին շարքի տեղերը, որտեղ կանցկացվի 2012 թվականի Օլիմպիական մրցույթները: Այսօր ամրոցը, որը միջնադարում եղել է թագավորական նստավայր, համարվում է զբոսաշրջիկների սիրելի  և միջոցառումներ անցկացնելու ամենահայտնի վայրը: Այնտեղ իրենց  համերգներն են անցկացրել Էլթոն Ջոնը և Լուչիանո Պավարոտին:


70-ական թվականների կեսերին ամրոցը ամեն տարի ստանում էր 3 միլիոն եվրո եկամուտ: Ամրոցի ղեկավար Վիկտորիա Ուոլասը ասել է, որ եկամուտից ստացված գումարը ծախսվում է ամրոցի վարձակալության և վերականգնման համար: Այդ ամենից զատ` օլիմպիական զբոսաշրջիկները կարող են մյուս տարի նույնպես մասնակցել մասայական տոներին, որոնք կանցկացվեն Լոնդոնի կենտրոնում:

Մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը հաստատել է, որ վարձակալության կտրվի նաև Սենտ Ջեյմս պալատի շքերթների սենյակները, որոնք այսօր համարվում են բրիտանական թագի պաշտոնական նստավայրը: Առաջարկը ուժի մեջ կլինի միայն հուլիսի 27-ից մինչև օգօստոսի 12 ընկած ժամանակահատվածում:

You might also like