Էմիրությունների կանայք դեմ են Եվրոպացի տուրիստների թափթփվածությանը

«Դրես-կոդ ԱՄԷ-ում» – այսպիսի ինտերնետ-արշավ են սկսել Արաբական Էմիրությունների իգական սեռի ներկայացուցիչներ Հանան ալ-Ռաիսը և Ասմա ալ-Մուհեյրին: Ընդդեմ բիկինիների, ըստ ֆրանսիական Dreuz.info պորտալի, այսպես են բնութագրել Եվրոպացի տուրիստները այս արշավը, որոնց թափթփվածության դեմ էլ հենց ուղղված է այն, մասնավորապես՝ տուրիստ կանանց դեմ:

Ինչպես հաղորդվում է, կանայք, իրենց ամուսիինների խորհրդով, հանդես են եկել ընդդեմ տուրիստների, որոնք Էմիրություններ են ներկրում հագուկապի և վարվելակերպի  թափթփվածություն: Արշավի նախաձեռնողների խոսքերով, նրանք ցանկանում են «արտասահմանցիների կողմից ուշադրություն և հարգանք իրենց հասարակության պահպանողական ազգային ավանդույթների նկատմամբ»: Հանան ալ-Ռաիսը արաբական քաղաքներում կարճ շրջազգեստ կամ ընդամենը վերնաշապիկ, կրող Եվրոպացի կանանց անվանել է ոչ քաղաքակիրթ:

Արաբ կինը ընդդիմանում է նաև հասարակական վայրերում համբուրվելուն, որն, ըստ նրա, մուսուլմանական հասարակության մեջ ուղղակի անընդունելի է:

Չնայած որ պաշտոնական դեռ ոչ մի հաղորդագրություն չի եղել սույն բողոքների վերաբերյալ, արշավի նախաձեռնողները կարծում են, որ թեթև հաոգուկապով և վարվելակերպով տուրիստներին հարկավոր է անմիջապես տուգանել:

 

You might also like