Sony Mobile-ը, որը գործում է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, ներկայացրել է առաջին ստորջրյա խանութի դիզայնը, որը կգտնվի World արհեստական կղզիներում:
Xperia Aquatech Store-ը 4 մետր տրամագծով խանութի ստորջրյա հայեցակարգ է, որը կգտնվի 4 մետր խորությամբ. հայտնում է Sony Mobile-ը: Այն միաժամանակ կարող է տեղավորել վեց մարդու՝ երկու վաճառողի և չորս հաճախորդի:
Գնորդներին խանութ կուղեկցեն մարզված դայվերները, իսկ գնորդները կարող են կանգնել ծովի տակ և հանգիստ շնչել՝ դիտելով անջրանցիկ հեռախոսները և պլանշետները: Ստորջրյա խանութը կբացվի դեկտեմբերի 3-ին և կգործի միայն երեք օր: