Ստորջրյա հյուրանոցը, որն ավելի հարմար է գիտաֆանտաստիկ կոմիքսների, քան Էմիրությունների ափի համար, արդեն հինգ տարուց կարող է հրավիրել հյուրերի. հայտնում են հեղինակները:
Water Discus հյուրանոցը, որի շինարարության մասին հայտարարվել է անցած մայիսին, դեռևս ծրագրման փուլում է և սպասում է ֆինանսավորման: Բայց շվեյցարական BIG InvestConsult ընկերությունը, որին պատկանում է նախագիծը, հավատում է, որ քիչ ժամանակ անց հյուրանոցը կկառուցվի Դուբայի ափին:
Ընկերության նախագահ Բոգդան Գուտկովսկիի խոսքերով` ինքը հավատում է, որ դա կպատահի առաջիկա հինգ տարվա ընթացքում, թեև, իր իսկ խոսքերով, դեռ վերջնական ընտրված չէ ոչ հյուրանոցի ապրանքանիշը, ոչ էլ կառուցման ճշգրիտ վայրը:
Հավանական է, որ այն կլինի Պալմա կղզու մոտ: Այս հարցը ներկայումս ներդրողի հետ քննարկման փուլում է: Ընկերության նախագահը չի բացահայտել նախագծի հավանական արժեքը: