Sony-ն Դուբայում բացում է առաջին ստորջրյա խանութը իր Xperia Z3 արտադրանքի համար: Խանութը կբացվի դեկտեմբերի 3 -ին:
Ճապոնական Sony ընկերությունը հնարավորություն կտա տեղում ստուգել ջրակայուն սմարթֆոնների, պլանշետների և այլ աքսեսուարների որակը՝ բացելով Xperia Aquatech Store ստորջրյա խանութը:
Arabian Вusiness-ը գրում է, որ դեռևս հայտնի չէ խանութի ճշգրիտ վայրը, բայց հայտնում է, որ փորձառու դայվերները գնորդներին կուղեկցեն խանութի մուտքի մոտ: