Հարցազրույց տալով Emirates 24|7-ին` Դուբայի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ 119 հա տարածք զբաղեցնող նոր սաֆարի պարկը կբացվի այս տարվա վերջին:
Նոր պարկը կունենա սաֆարի պարկ, արաբական և աֆրիկյան ծառեր, կենդանաբանական այգի, թիթեռների պարտեզ, բուսաբանական այգի, հանգստավայր և գոլֆի դաշտ: Դուբայի քաղաքապետարանը խոստանում է, որ կենդանաբանական այգում կլինի կլիմատ կոնտրոլ, քանի որ այնտեղ լինելու են կենդանիների տարբեր երկրներից:
Նոր կենդանաբանական այգու տարածքը 80 անգամ ավելի մեծ է, քան հինը, որտեղից կենդանիներին և թռչուններին կտեղափոխեն նոր Ալ Վոկրա սաֆարի պարկ: