ԱՄԷ. Ռամադանին գները չեն բարձրացնի

ԱՄԷ-ի  իշխանությունները պատրաստվում են առաջիկա սուրբ  Ռամադանի տոնին և  զգուշացնում մանրածախ առևտրի  վաճառողներին, որ այդ ընթացքում գների բարձրացման համար նրանք կարող են տուգանվել 100 000 դիրհամ:

UAE: Prices of Ramadan will not raise

Երկրի Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես գրում է Emirates 24/7-ը, զգուշացրել է մանրածախ առևտրով զբաղվող խանութների և հիպերմարկետների  սեփականատերերին, որ Ռամադանից առաջ և նրա ընթացքում  գների բարձրացումը կպատժվի մեծ տուգանքով:

UAE: Prices of Ramadan will not raise

Ի պատասխան այս խիստ նախազգուշացմանը՝ որոշ վաճառողներ նշել են, որ իրենք, ընդհակառակը, պատրաստվում են կազմակերպել  զեղչով առևտուր՝ որոշ ապրանքների գները իջեցնելով մինչև  50%:

You might also like