«Սուրբ Ղուրան» այգում, որը գտնվում է 64 հա տարածքում, տարվում են վերջին հարդարման աշխատանքները. գրում է Еmirates 24/7-ը, և համաձայն գլխավոր շահագործման բաժնի տվյալների, ճանապարհների և կայանատեղիների շինարարական աշխատանքներ են տարվում, և արդեն սեպտեմբերին ագին բաց կլինի հանրության առջև:
Նոր այգին կօգնի հյուրերին սովորել Ղուրանը, տեսնել գլխավոր հրաշքները, որոնք նկարագրված են սուրբ գրքում, և կցուցադրի զբոսաշրջիկներին բոլոր բույսերը, որոնք ներկայացված են գրքում: Թեմատիկ այգում կաճեցվեն բոլոր 54 բույսերը, որոնց մասին նշված է Ղուրանում:
Բացի այդ, այգում արդեն կառուցվել են հատուկ ցուցահանդեսային տարածքներ, որտեղ կներկայացվեն Ղուրանում նշված գլխավոր հրաշքները: Կբացվեն վազքի և հեծանվային ուղիներ, թատրոն, շատրվաններ, այգի, օազիս անապատում և նույնիսկ արհեստական լիճ: