Դուբայլենդի Miracle Garden-ը իր դռներն է բացել այցելուների առջև դեկտեմբերի 1-ին:
Երրորդ սեզոնին Miracle Garden-ում տնկել են ավելի քան 45 միլիոն ծաղիկ և ավելացրել են նոր տեսարժան վայրեր. գրում է Еmirates 24/7-ը, բայց մանրամասներ չի բացահայտում:
Այս տարի Miracle Gardens-ում կգործի նաև Թիթեռների այգին, բայց դեռևս հայտնի չէ, թե երբ այն կբացվի:
Miracle Gardens-ի մուտքի տոմսը արժե 30 դիրհամ մեծահասակների համար, իսկ մինչև երեք տարեկան երեխաների մուտքը կլինի անվճար:
Աշխատանքային օրերին այգին բաց կլինի 9:00-ից 21:00-ին, հանգստյան օրերին՝ 9:00-23:00: