Lionsgate ընկերությունը ներկայացրել է նախագիծ, համաձայն որի, Դուբայի Հոլիվուդին նվիրված այգում կհայտնվի ընկերության առանձին թեմատիկ գոտին: Այգին կբացվի հաջորդ տարվա հոկտեմբերին:
Lionsgate-ը Dubai Parks and Resorts-ի հետ համագործակցությամբ կստեղծի առանձին գոտի՝ նվիրված Lionsgate-ին, որտեղ կստեղծվեն ատրակցիոններ և խանութներ՝ նվիրված «Քաղցած խաղեր» բլոքբաստերին:
Ընդհանուր առմամբ Դուբայի 317 000 քառակուսի մետր մակերեսով այգում կլինի 27 բլրակ և ատրակցիոն. գրում է Arabian Businessը: