Ավիատոմսերի ամրագրում աշխարհի ցանկացած ուղղությամբ. 728 ավիաընկերությունների առաջարկները` մեկ վայրում – www.aviatomser.com: Համեմատեք ավիատոմսերի գները և տեսեք տարբերությունը: [adv]
Դուբայը շարունակում է զարմացնել. աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցով արհեստական կղզուն հետևում է ճահճային հյուրանոցը: Նոր հյուրանոցի համարները տեղակայված կլինեն ծովի մեջ 10 մետր խորությամբ. հայտնում է Daily Mail-ը: «Water Discus Hotel» հյուրանոցը կիսով չափ ջրի տակ է, համարներից այցելուները կարող են հետևել ծովային կյանքին:
«Deep Ocean Technology» (DOT) ընկերության դիզայները հուսով է, որ հյուրանոցը զբոսաշրջիկների մեջ օվկիանոցի ստորջրյա աշխարհին ծանոթանալու ցանկություն կառաջացնի: Հյուրանոցը բաղկացած կլինի 2 մակարդակներից, այսպես կոչված, դիսկերից: Ջրի մեջ և ցամաքում տեղակայված հատվածները կմիավորվեն երեք «ոտքերով»` վերելակով և աստիճաններով: Ստորջրյա հատվածը կլինի 10 մետր խորությամբ, այնտեղ կլինի 21 համար, բար և դայվինգի կենտրոն:
Էլեկտրական հատուկ համակարգը կլուսավորի պատուհանից այն կողմ երևացող ստորջրյա ֆաունան և ֆլորան, այնպես որ հյուրերը կարող են լուսանկարել իրենց տեսածը: Ստորջրյա հյուրանոց կարող են իջնել նույնիսկ նրանք, ովքեր ջրից ֆոբիա ունեն: Նախագծի հեղինակները հավաստիացնում են, որ ջրի տակ կատարելապես անվտանգ է: