Աբու Դաբիի նախագծման քաղաքային խորհուրդը (UPC) հավանության է արժանացրել Էլ Էյնում նոր զբոսաշրջային տեսարժան վայր կառուցելու նախագիծը, որտեղ կստեղծեն սաֆարի պարկ՝ բուսաբանական այգով և ամֆիթատրոնով։
World Desert Oasis-ը UPC-ի հավանության արժանացրած 76 նախագծերից մեկն է, որը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա տեսնել վայի բնությունը այնպես, ինչպես այն կա։
Սաֆարի պարկում կկառուցվեն կենդանաբանական այգի և ակվարիում, ինչպես նաև՝ օազիս, բուսաբանական այգի, մանկական խաղահրապարակ․ գրում է Аrabian Вusiness-ը։ Սակայն դեռևս պարզ չէ, թե երբվանից կսկսի գործել նոր սաֆարի պարկը։