Virgin Galactic ընկերության առաջին կոմերցիոն տիեզերական թռիչքը կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա վերջ. գրում է Аrabian Вusiness-ը: Ընկերության գլխավոր տնօրեն Ջորջ Վայտսայդսը հայտարարել է, որ առաջին թռիչքը կարող է տեղի ունենալ 2014 թվականի վերջին:
Վայտսայդսը նշել է, որ ինքը ներկա է գտնվելու փորձնական թռիչքներից մեկին այն բանից առաջ, երբ տիեզերական կռուիզի կմեկնի իր ղեկավարը՝ Virgin ընկերության հիմնադիր սըր Ռիչարդ Բրենսոնը: Վայտսայդսը ասել է, որ ընկերությունը կենտրոնացած է Virgin Galactic թռիչքների կազմակերպման վրա Նյու Մեխիկոյի օդանավակայանից, բայց իրենք Աբու Դաբիում կոսմոկայան կառուցելու հույս ունեն: Ինքը՝ Ռիչարդ Բրենսոնը, փետրվարին հաստատել է, որը մեկնելու է տիեզերք կնոջ և երկու երեխաների հետ:
Virgin-ի սեփականատերը ենթադրում է, որ կանոնավոր տիեզերական ուղևորափոխադրումներ կարող են հայտնվել առաջիկա 12 տարիների ընթացքում՝ որպես սովորական թռիչքների այլընտրանք: Բրենսոնի խոսքերով՝ գալիս է նոր տիեզերական դարաշրջան: Virgin Galactic տիեզերանավով թռիչքները կարժենան մոտ 250 000 դոլլար: