ԱՄԷ․ Զբոսաշրջիկների հարմարավետության համար կարելի է վերանայել ալկոհոլի մասին օրենքները․ կարծում է փաստաբանը
Էմիրությունների հայտնի փաստաբաններից մեկը հայտարարել է այն մասին, որ անհրաժեշտ է վերանայել ալկոհոլի մասին Դուբայի օրենքները, քանի որ զբոսաշրջիկները ակամայից խախտում են այդ օրենքները։ Յուսեֆ Ալ Բահերը Arabian Business-ին տված հարցազրույցում նշել է, որ այս համակարգը չափազանց բարդ է․ օինակ բնակիչները կարող են լիցենզիա ձեռք բերել ալկոհոլ գնելու համար, իսկ զբոսաշրջիկները՝ ոչ։
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ապացուցել, որ գնորդը մահմեդական չէ, տարիքը 21-ից բարձր է և ամսեկան ստանում է 817 դոլար աշխատավարձ։ Զբոսաշրջիկների համար գրեթե անհնար է ստանալ թույլտվություն։ Ըստ փաստաբանի՝ զբոսաշրջիկները կարող են ձեռք բերել ժամանակավոր լիցենզիա, որը նրանց կտրամադրեն օդանավակայանում փոքր վճարի դեպքում։ Այս լիցենզիան հնարավորություն կտա զբոսաշրջիկներին գնել ալկոհոլ MMI խանութներում։