Բուբայլենդում գտնվող Miracle Garden-ը բացել է իր դռները հանրության առջև: Այս շրջանում այգում աճեցվել է ավելի քան 45 միլիոն ծաղիկներ: Ինչպես գրում է Emirates 24/7-ը` այգում կհայտնվի նաև ծաղկային դրոշ, ժամացույցներ, հոտավետ այգի և թիթեռների այգի: Փետրվարի 14-ից մինչև 2013 թվականի մայիսի 18-ը այգի է այցելել մոտավորապես 700000 զբոսաշրջիկներ, իսկ այս շրջանում Akar Landscaping Services & Agriculture ընկերությունը, որը ստեղծել է այգին, սպասում է 1 միլիոնից ավելի զբոսաշրջիկների:
Miracle Garden-ը կբացվի երկու էտապով: Այգու առաջին հատվածը բացվել է նոյեմբերի 28-ին և այգում հայտնվել են յոթ ծաղկային սրտեր և աստղ, ինչպես նաև ծաղկային 3D դիզայն: Այգում կհայտնվի յոթ բուրգեր, ծաղկային թունել, «Ֆերարի»՝ զարդարված ծաղիկներով: Առաջին անգամ այգում կհայտնվի 13 մետր տրամագիծ ունեցող ծաղկային ժամացույցներ, որոնք կփոխեն դիզայնը տարին երկու անգամ:
Երկրորդ էտապում, որը կսկսի աշխատանքները հունվար ամսին, այգում կհայտնվի ծաղիկներով զարդարված թիթեռների այգին: Այգում կլինի 9 տնակներ՝ տեղակայված 1800 քառակուսի մետր տարածքում և ցանկացած տուն հագեցած կլինի տարբեր ծաղիկներով պատրաստված բազմազան թիթեռներից: Այգու մուտքի տոմսի արժեքը 20 դինար է, այգին աշխատում է առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 9-ը, իսկ հանգստյան օրերին առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 11-ից 12-ը: