ԱՄԷ. Կին-ճանապարհորդներին ավելի շատ ազատություն է տրված

Սաուդյան Արաբիայի հոգևոր առաջնորդը ավելացրել  է կանանց իրավունքները: Այսուհետ նրանք կարող են ճանապարհորդել ինքնուրույն, ցուցադրել դեմքը և ճաշել տղամարդկանց հետ: Սաուդյան Արաբիայի գլխավոր հոգևորականը արձակել է, այսպես կոչված, կրոնական ֆետվա կամ հայտարարություն, որում նա նշել է, որ կանայք կարող են ճանապարհորդել առանց խնամակալ-տղամարդու, բացել իրենց ձեռքերը և դեմքը, մեկ սեղանի շուրջ ճաշել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Muslim female traveller

Շեյխ Ահմեդ բին ալ Գամդի Կվասում, մեկնաբանելով ֆետվան, նշել է, որ դա ընդունելի է, որ այլ մարդիկ տեսնեն կնոջ դեմքը և ձեռքերը: Ինչպես գրում է Turystyka-ն` հոգևորականը հայտնի է իր առաջադեմ հայտարարություններով: Ավելի վաղ նա նշել է, որ սեռերի միաձուլումը «ընդունելի է Իսլամում և հանդիսանում է կյանքի բնական մասը»:

You might also like