Dubai International Airport ժամանող միայնակ ճանապարհորդները կզարմանան, երբ իրենց մոտենան վեցտեղանոց տաքսիները, առավել ևս, որ սովորական տաքսիները ընդհանրապես կվերանան օդանավակայանից: Դուբայի տաքսիստների կազմակերպությունը ներկայացրել է աշխատանքի նոր տարբերակ՝ 6-տեղանոց մեքենաներ. գրում է Emirates 24|7.-ը: Ուղևորները դժգոհում են տաքսիների բացակայությունից Դուբայի շատ ծանրաբեռնված օդանավակայանում, իսկ միայնակ ճանապարհորդները նշում նե, որ իրենց պետք չէ նման ընդարձակ մեքենա և չեն ուզում վճարել ավել գումար: Ներկայումս փորձնական ժամանակաշրջան է և սովորական տաքսիների համեմատ վճարի տարբերություն դեռևս չկա, իսկ եթե այնուամենայնիվ որոշվի օգտագործել 6-տեղանոց մեքենաներ, տարբերությունը կիլոմետրի համար կկազմի 15 ֆիլս, իսկ 30 կմ ճանապարհի դեպքում վճարի տարբերությունը կկազմի ընդամենը 4 դիրհամ: