Էմիրությունների ազգային փոխադրող Etihad Airways-ը ներկայացրել է նոր ծառայություն՝ «թռչող դայակ»: դայակները, որոնց հեշտությամբ կարելի է տարբերել իրենց նարնջագույն գոգնոցով, կօգնեն ծնողներին հոգ տանել փոքրիկ երեխաների մասին և զբաղեցնել ավելի մեծ տարիքի երեխաներին:
Այս պահի դրությամբ ավիաընկերությունը արդեն վերապատրաստվել է անձնակազմի 300 անդամներին և պատրաստվում է այդ աշխատանքի համար մինչև տարվա վերջ վարձել ևս 500 աշխատակից:
Ինչպես գրում է news.com.au-ն՝ թռչող դայակները կօգնեն ծնողներին, կախարդական հնարքներ կցուցադրեն երեխաներին, կսովորեցնեն արվեստներ և արհեստներ, կանցկացնեն վիկտորինաներ և կտանեն էքսկուսիաների՝ ցուցադրելով, թե ինչպես է աշխատում ինքնաթիռի խոհանոցը: