Շեյխ Ահմեդ բին Սաիդ Ալ Մաքթումը՝ Emirates ավիաընկերության ղեկավարը, փորձելով Դուբայից մեկնել Օքլենդ (Նոր Զելանդիա)՝ հայտարարել է, որ կանցնի այդ երթուղին, որը տևում է 17-18 ժամ, էկոնոմ դասով։ Նոր երթուղին կդառնա ամենաերկարներից մեկն աշխարհում, և ավիաընկերության ղեկավարը որոշել է անձամբ ստուգել, թե ինչպես է դա կատարվելու։ Բայց այն, թե ինչպես է իրեն զգացել չվերթի վերջում ընկերության ղեկավարը, չի նշվում։
Նա հայտարարել է, որ նոր երթուղին ընկերության գովազդը չէ։ Emirates-ը մտադիր է գումար վաստակել այդ երթուղուց՝ հույս ունենալով, որ այն եկամտաբեր կլինի․ գրում է Аrabian business-ը։
Այլ հոդվածներ
You might also like