Դուբայը նոր ռեկորդներ է սահմանում և ներկայացնում նոր աերոխողովակ Էլ Էյնում, որը կբացվի օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում: Inflight Dubai-ը պատրաստվում է նաև համաշխարհային ռեկորդ սահմանել՝ թույլ տալով օդում սավառնել ավելի քան 22 մարդու միաժամանակ, երբ 68 ֆուտ երկարությամբ թունելը բացվի հանրության համար:
Emirates 24|7-ին տված հարցազրույցում մարկետինգի գծով մենեջեր Ալեքս Ջեկոբը նշել է, որ ընկերությունը ցանկացել է ինչ-որ յուրահատուկ բան ներկայացնել բնակիչներին և զբոսաշրջիկներին: Թունելում քամու առավելագույն արագությունը կլինի 300 կմ/ժամի սահմաններում, իսկ թունելն ունի 68 երկարություն և 16.8 տրամագիծ:
Մենեջերը նաև նշել է, որ քամու արագությունը կվերահսկվի արտաքին շարժիչով, ինչը թույլ կտա, որ ատրակցիոնից օգտվեն նաև 3 տարեկանից բարձր երեխաները: Ընկերությունը ծրագրում է կառուցել ևս երկու նման թունել: Մեկը կլինի The Palm Jumeirah-ում, իսկ երկրորդի գտնվելու վայրը դեռ չի որոշվել: