Դուբայի Atlantis on the Palm Jumeirah հյուրանոցը հայտարարել է, որ կծախսի 100 միլիոն դոլար «կամ ավելին» հյուրանոցի ամբողջական վերանորոգման վրա։ Սերժ Զաալուֆը՝ Atlantis-ի նախագահն ու գործադիր տնօրենը, Arabian Business-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հյուրանոցը ամբողջովին կնորացնի համարները, և ներկայումս ստեղծվում է նոր դիզայն հյուրանոցի համարների համար, որոնք կառուցվել են 8 տարի առաջ։ Բացի այդ, հյուրանոցում կստեղծվի նոր նախագիծ երեխաների և մեծահասակների համար, որը կզբաղեցնի շուրջ 2 200 քառակուսի մետր մակերես։ Թե կոնկրետ ինչ ժամանց այն կներառի, հյուրանոցի ղեկավարը չի նշում։ Իսկ շուտով Atlantis-ի հարևանությամբ կբացվի ևս մեկ հյուրանոց՝ 800 համարով Royal Atlantis Resort and Residences, որը կկառուցեն երկու տարում, եթե առողջարանի գործընկեր ընկերությունը գումար գտնի նոր հյուրանոցի շինարարության համար։