Դուբայը, որն անսովոր կառույցների քաղաք է, կհամալրվի ևս մեկ յուրօրինակ շինությամբ, որը իր տեսակի մեջ միակն է։ Նոր երկնաքերում կհայտնվի ձեռակերտ լողափ և ջունգլի․ գրում է Еmirates 24/7-ը։
Rosemont Hotel & Residences-ը իրենից կներկայացնի երկու աշտարակներից բաղկացած համալիր՝ 47 հարկի բարձրությամբ, որը կանգնած կլինի 5-հարկանի հարթակի վրա։
Աշտարակներում կլինեն 450 համարով հյուրանոց, լողավազան՝ տանիքին, և 280 ապարտամենտ՝ կրկին տանիքի լողավազանով, ձեռակերտ լողափով և ջունգլիով, որոնք տեղ կգտնեն հարթակի գագաթին։ Դեռևս չի հաղորդվում, թե որ ընկերությունն է կառուցելու նոր երկնաքերերը և երբ կավարտվեն աշխատանքները։