ԱՄԷ. Դուբայում կկառուցվի աշխարհի ամենաընդարձակ հյուրանոցը

Դուբայի երկվորյակ-աշտարակների առաջին մասի ուսումնասիրությունից հետո Էմիրությունների ղեկավարը հանձնարարել է սկսել  JW Marriot Marquis Dubai hotel նախագծի երկրորդ մասը: 804 համարներով առաջին հյուրանոցը արդեն  այս ամիս  բացվել է զբոսաշրջիկների համար:

Իսկ երկրորդ մասի` 355 մետր բարձրությամբ աշտարակի աշխատանքները կավարտվի 2014 թվականի վերջին-2015 թվականի սկզբին: Հյուրանոցը կունենա  1600 համար, ինչը նրան կդարձնի աշխարհի ամենաշատ համարներ ունեցող հյուրանոցը: Ինչպես հայտնում է  The National-ը` այն ընդամենը 26 մետրով կարճ կլինի ԱՄՆ-ի Էմփայր  Սթեյթ Բիլդինգից: Հյուրանոցը նաև կարող է պարծենալ իր ամենամեծ նիստերի դահլիճով և 19 ռեստորաններով:

Շեյխ Մուհամեդը նշել է, որ նախագիծը նոր խթան կհանդիսանա Դուբայում տուրիզմի զարգացման համար: Բացի այդ, Էմիրությունների ղեկավարը  հայտարարել է այն մասին, որ ծրագրվում է կառուցել ևս 100  հյուրանոց, աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնը և Universal Studios այգին:

 

You might also like