ԱՄԷ․ Դուբայը կկառուցի առևտրային քաղաք

Աշխարհի ամենամեծ մեծածախ շուկան սկսում են կառուցել Դուբայում․ գրում է eturbonews-ը։
Դուբայում սկսվել է առևտրային քաղաքի շինարարությունը, որը տեղ կգտնի ավելի քան 5 000 հա մակերեսում։ Քաղաքը կներառի շուկաներ, պահեստներ, բեռնափոխադրումների և մաքսային կենտրոններ, բանկային ենթակառուցվածքներ, ցուցահանդեսային սրահներ, ինչպես նաև՝ բնակելի տներ, որտեղ կարող է բնակվել մինչև  15 000 առևտրական, որոնց մտադիր են գրավել դեպի քաղաքը, և հյուրանոցներ։
Նման քաղաքի կառուցման նպատակը ԱՄԷ-ի՝ համաշխարհային էկոնոմիկայի առևտրային  կարկանդակի մի մասը ստանալու ցանկությունն է, որը, միևնույն ժամանակ, դեպի քաղաք կբերի զբոսաշրջիկների, ովքեր ցանկություն կհայտնեն այցելել բոլոր հնարավոր ցուցահանդեսները, որոնք կկազմակերպվեն նոր քաղաքում։

You might also like