Դուբայում որոշում է կայացվել ստեղծել Թաջ Մահալի պատճենը. նախագծի իրագործման համար կներդրվի 1 միլիարդ դոլար: Սակայն հայտնի համաշխարհային տեսարժան այս վայրի Դուբայի տարբերակը միայն պալատական համալիր չի լինի: Արաբական Թաջ Մահալում՝ «Թաջ Արաբիայում» կկառուցեն 300 համարներով հյուրանոց. հայտնում է Daily Mail-ը: «Թաջ Արաբիան» չորս անգամ մեծ կլինի իրական դամբարանից՝ կառուցված Ագրայում 1631-1648 թվականներին շահ Ջահալի կողմից՝ ի հիշատակ իր կնոջ՝ Մումթազ Մահալի:
Հաշվի առնելով այն փաստը, որ Թաջ Մահալը սիրո հուշարձան է, գաղափարի հեղինակները ակնկալում են, որ Դուբայի «Թաջ Արաբիան» կդառնա հարսանեկան տուրիզմի կենտրոն: «Թաջ Արաբիան» մտնում է «Dubailand» կոչված նախագծի մեջ, որն արդեն կառուցվում է և կզբաղեցնի 107 քառակուսի մղոն (172 քառ. կմ) տարածք: Նախագիծը ներառում է 6 թեմատիկ այգի, «աշխարհի հրաշալիքները, ինչպիսիք են՝ «Բաբելոնի կախովի այգիները» , «Չինական Մեծ պատը», թեքված Պիզայի աշտարակը և այլն: