ԱՄԷ. Դիտի′ր Դուբայի պանորաման` առանց տանից դուրս գալու

Քանի դեռ Չինաստանի Sky City One աշտարակի շինարարությունը չի ավարտվել, Դուբայի Բուրջ Խալիֆան կարող է կրել աշխարհի ամենաբարձրահարկ շենքի կոչումը` ունենալով 828 մետր բարձրություն: Այն գալիս են տեսնելու Դուբայի բոլոր զբոսաշրջիկները, բայց այժմ ամեն ոք կարող է հիանալ այս շենքից բացվող  ցնցող տեսարանով` դուրս չգալով տանից: Դա հնարավոր է ` շնորհիվ լուսանկարչի, ով ստեղծել է Բուրջ Խալիֆա երկնաքերի վերևի հատվածից 360-աստիճանային պանորաման:

Dubai

Լուսանկարիչ Ջերալդ Դոնովանը բարձրացել է աշտարակի ամենավերևը և 48  լուսանկար արել` յուրաքանչյուրը 80 մեգապիքսել կետայնությամբ` եռոտանու մեխանիկական պանորամային գլխիկի օգնությամբ: Այնուհետև նա արել է մի քանի լրացուցիչ լուսանկար, որոնք հետագայում ավելացրել է, որպեսզի վերացնի  փարոսները, ինքնաթիռները և այլ սարքերը, որոնք հայտնվել էին կադրում:

Dubai

Ի վերջո, ավելի քան 70 լուսանկար միացվել է միմյանց, որպեսզի ստեղծեն մեկ 2.5-գիգապիքսել կետայնությամբ պատկեր, որը հնարավոր է մոտեցնել և պտտել, որպեսզի դիտարկել տեսարանը, որը կտեսնեիք, եթե իրականում բարձրանայիք Բուրջ Խալիֆայի տանիք:

You might also like