Դուբայի քաղաքապետարանը հայտարարել է, որ ծրագրում է մինչև 2015 թվականը բացել 10 նոր թանգարան: Դրանցից առաջինը կբացվի ընթացիկ տարվա դեկտեմբերին: Դա կլինի Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) հայտնի պոետի Մուբարակ Ալ Ակայլիի (Mubarak Al Aqaili) թանգարանը, ով ապրել է 1880-1954 թվականներին: Թանգարանի ցուցահանդեսը, որն իր մեջ ներառում է պոետի աշխատանքները, լուսանկարներն ու անձնական իրերը, կտեղակայվի Ալ Ռաս շրջանի նրա հին տանը:
2012 թվականին կբացվի ևս մեկ թանգարան` նվիրված Արաբական Էմիրությունների ազգային զգեստներին և նրանց նշանակությանը: Ցուցահանդեսին կներկայացվի տղամարդու, կնոջ և երեխայի 20-րդ դարի սկզբի հագուստներ: Այդ միջոցով կարելի է հետևել վերջին տասնամյակների շրջանում միտումների փոփոխությանը: Մյուս թանգարանները նվիրված կլինեն Էմիրությունների բնակիչների ավանդական հատկանիշներին, ինչպես, օրինակ, օծանելիքը: Ներկայումս Դուբայում գործում է 12 թանգարան, այդ թվում` Դուբայի թանգարանը, Շեյխ Սայիդի տունը, Ժառանգության տունը, Ալ-Ահմադիայի դպրոցը, Ուղտերի և ձիերի թանգարանը և Ավանդական ճարտարապետության թանգարանը: