ԱՄՆ-ից Reef World ընկերությունը, որը զբաղվում է ստորջրյա ժայռերի կառուցումով, Դուբայում կստեղծի դայվերների համար ամենախոշոր ստորջրյա այգին: Reef Worlds-ի աշխատակիցները զբաղվել են «Ավատար» և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի դիզայնով:
Ամերիկյան ընկերությունը պատրաստվում է ջրի տակ կառուցել հնագույն քաղաքին նմանվող մի բան: Emirates 24/7-ը չի գրում, թե երբ կկառուցվի «Դուբայի մարգարիտը», բայց ընկերությունը, որը մասնակցում է կառուցապատմանը, խոստանում է, որ նոր ստորջրյա այգին արագ կերպով կդառնա դայվերների նեգրավման վայր: