Դուբայը պատրաստվում է կառուցել «Ալադինի քաղաք»՝ ոգեշնչված Ալադինի և Սինդբադի մասին պատմող հեքիաթներից. այս մասին հայտարարել է Դուբայի քաղաքապետարանը. գրում է Emirates 24/7-ը:
Ըստ ծրագրի՝ նախատեսվում է կառուցել երեք աշտարակ, որոնք նման կլինեն Ալադինի լամպին, որոնցում տեղ կգտնեն հյուրանոցներ և բիզնես կենտրոններ:
Աշտարակները միմյանց փոխկապակցված կլինեն շարժական քայլուղիներ ունեցող փակ կամուրջներով:
Դուբայի նոր իկոնաները կգտնվեն Դուբայ Կրիկի ափին: Աշտարակներից մեկը կունենա 34 հարկ, մյուս երկուսը՝ 26 և 25՝ համապատասխանաբար: