Դուբայը ծրագրել է նոր շինարարություն, որը կուրախացնի արվեստի, մասնավորապես` օպերայի սիրահարներին: Դուբայի կենտրոնում կկառուցվի 2000 տեղանոց օպերային թատրոն:
Նոր թատրոնում կանցկացվեն օպերային և թատերական ներկայացումներ, համերգներ, ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրությունններ և անգամ սպորտային միջոցառումներ. գրում է Emirates 24/7/-ը:
Քաղաքի նոր շրջանում` Opera District-ում, բացի թատրոնից կկառուցվի նաև հյուրանոցներ, ապարթամենտներ, խանութներ: Շրջանում կկառուցեն նաև զբոսավայրեր և այգիներ: