Անապատային Դուբայը այն վայրը չէ, որտեղ ակնկալում ես ծաղիկներով հագեցած այգիներ տեսնել, սակայն Էմիրությունները, ինչպես երևում է, ցանկանում է զարմացնել աշխարհին` ստեղծելով անսպասելի և տարօրինակ բաներ:
Ամենաբարձր շենքը, ամենաբարձր հյուրանոցը, դահուկային սպորտաձևի համար ստեղծված արհեստական ձյունով լեռը այդ շոգ անապատում: Իսկ այժմ զարմանահրաշ ծաղիկներով այգին: Dubai Miracle Garden-ը գտնվում է Dubailand-ում` արաբական գյուղի հարևանությամբ և բացվել է Սուրբ Վալենտինի տոնին:
72000 քառակուսի մետր տարածք ունեցող այգում աճում են 45 միլիոն տեսակ ծաղիկ: Այստեղ կան նաև սովորական ծաղիկներ և աչքի ընկնող սրտերի, բուրգերի և կամարների տեսքով ծաղիկներ: Նոր տեսարժան վայրը, ըստ Ակար ընկերության մտահաղացման, տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների կգրավի: Եվ դիզայներների խոսքով` ծաղկե թումբերի ձևավորումը ամեն տարի կփոխվի, որպեսզի զարմացնի բոլոր նրանց, ովքեր երկրորդ անգամ կայցելի այդտեղ:
Այգու աշխատողները Gulf News-ին տված հարցազրույցում նշել են, որ, այդքան էլ բարդ չէր անապատում օազիս սարքել, օգտագործել կեղտաջրերը օազիսի ոռոգման համար: Այգին փակ կլինի միայն ամառվա տապին, երբ Էմիրություններում ջերմաստիճանը հասնում է +50 աստիճանի: Դուբայի զարմանահրաշ այգու շինարարությունը դեռ չի ավարտվել: Կան ծրագրեր այդտեղ կառուցել ռեստորաններ և բազմազան խանութներ:
Ներկա դրությամբ այգին արդեն բաց է հանրության առաջ և աշխատում է առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 9-ը, իսկ հանգստյան և տոն օրերին` առավոտյան ժամը 9-ից մինչև կեսգիշեր: Այգին բաց կլինի մինչև մայիսի վերջը և կվերաբացվի կրկին հոկտեմբերին:
Ամառվա ընթացքում նախատեսվում է ավարտել շինարարության երկրորդ փուլը և կառուցել խանութներ, ռեստորաններ, հուշանվերների խանութներ, ծաղկե տնկարաններ և բազմահարկ ավտոկայանատեղի: Շինարարական աշխատանքները կսկսեն 2013 թվականի կեսերին: