Զբոսաշրջիկները, ովքեր օգտվում են Դուբայի տաքսիներից, այժմ կարող են վճարել դրա համար պլաստիկ քարտերով. գրում է Emirates 24/7-ը` վկայակոչելով էմիրության ճանապարհների և տրանսպորտի վարչության (RTA) հաղորդագրությունը: Ներկայումս Դուբայում աշխատող արդեն 20 տաքսի համալրված են քարտային վճարում ընդունող սարքավորումներով, իսկ այժմ RTA-ն նման սարքավորումներով սկսում է վերազինել ևս 1000 մեքենա: RTA-ի հասարակական տրանսպորտի գործակալության ղեկավար Յուսեֆ Ալ Ալիի խոսքերով` այս գործողությունները ձեռնարկվում են հիմնականում զբոսաշրջիկների կյանքը հեշտացնելու համար, ովքեր հաճախ Դուբայ են գալիս առանց կանխիկ գումարի: Նոր սարքով տաքսիները կգործեն օդանավակայանում, իսկ 2015-ի կեսերից արդեն Դուբայի բոլոր 87 000 տաքսիները կունենան նոր սարքեր, և զբոսաշրջիկները կկարողանան ճանապարհածախսը վճարել կանխիկ, դեբետային, վարկային կամ Nol քարտերով: Ներկայումս պլաստիկ քարտով վճարելու դեպքում գանձվում է նաև լրացուցիչ 2 դիրհամ, իսկ Nol քարտով վճարելու դեպքում` 1 դիրհամ: