Դուբայը մշտապես զարմացնում է զբոսաշրջիկներին իր շքեղությամբ, իսկ այժմ շքեղ ապրանքատեսակները գալիս են ոստիկանություն:
Դուբայի ոստիկանության նոր մեքենաները դարձել են 550000 դոլար արժողությամբ Lamborghini Aventador-ը, որը իհարկե կօգտագործվի հանցագործներին բռնելու համար, քանի որ մեքենան 3 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն: Սակայն ոստիկանապետի տեղակալ Համիզ Մատտերա Մուզաինիի խոսքերով՝ կանաչ-սպիտակ գույներով սպորտային մեքենաները ավելի շատ կգտնվեն տուրիստական վայրերում, որպեսզի զբոսաշրջիկներին ցույց տան, թե որքան «ոճային» է Դուբայը: