Այս տարվա ապրիլին Դուբայի ոստիկանությունում հայտնվեցին Lamborghini Aventador և Ferrari FF սուպերմեքենաները, բայց Էմիրությունների ոստիկանները դրա վրա կանգ չառան և, ինչպես հայտնում է Emirates 24|7-ը, երկուշաբթի օրը Arabian Travel Market 2013-ին ներկայացվել են նոր մեքենաներ, որոնք կլրացնեն Դուբայի ոստիկանության սուպերմեքենաների շարքը:
Շուտով Դուբայի տուրիստական վայրեր պարեկության դուրս կգան Bentley-ն, Mercedes SLS-ը և Aston Martin One-77-ը: Աշխարհում գոյություն ունեն ընդամենը յոթ Aston Martin One-77, և դրանցից մեկը կդառնա Էմիրությունների ոստիկանական ավտոմեքենա:
Նոր ավտեմեքենաները փայլ կհաղորդեն ոստիկանությանը և մի շարքում կկանգնեն Chevrolet Camaro-ի, BMW 5-ի, Lamborghini Aventador-ի և Ferrari FF-ի հետ, որոնք արդեն պարեկություն են անում քաղաքի զբոսաշրջային վայրերում: Ինչպես հայտնում է Դուբայի ոստիկանության պետ, գեներալ լեյտենանտ Դահի Խալֆան Ալ Թամիմը` «լյուքս» դասի սպորտմեքենաները կվարեն Դուբայի ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող կանայք: