Դուբայ Մոլը զբոսաշրջիկներին նոր հնարավորություն է տալիս. թռչել Փարիզի, Ամստերդամի ջրանցքների կամ Հոնգկոնգի զարմանահրաշ բնապատկերների վրայով՝ շնորհիվ նոր А380 սիմուլյատորի:
Երկուշաբթի օրը Դուբայ Մոլում պաշտոնապես բացվել է A380 Experience սիմուլյատորը, որտեղ զբոսաշրջիկները կարող են այցելել ժամանակակից մարդատար ինքնաթիռի օդաչուների խցիկ և թռիչք կամ վայրէջք կատարել աշխարհի ամենազբաղված 12 օդանավակայաններից մեկում տարբեր եղանակային պայմաններում. գրում է Emirates 24/7-ը: