ԱՄԷ. Դուբայի դյութի ֆրին գրանցել է 1700% աճ

Օծանելիքը, ալկոհոլը և ոսկյա իրերը դարձել են Դուբայի  (ԱՄԷ) միջազգային օդանավակայանի դյութի ֆրի խանութների վաճառքի առաջատարները 2012 թվականի տվյալներով. գրում է Էմիրությունների կիրակնօրյա «Ալ Իմարատ ալ Յաում» թերթը: Առանց հարկի խանութներից ընդհանուր առմամբ անցած տարի   ռեկորդային 5.9 միլիարդ դիրհամի առևտուր  (1.6 միլիարդ դոլար) են կատարել օդանավակայանի ընդհանուր ուղևորների շուրջ 50%-ը:

UAE: Dubai Duty Free

Դուբայի օդանավակայանի առանց հարկի առևտրի գոտու ադմինիստրացիայի ներկայացուցիչ Սալահ Տահլիկի խոսքերով` միջինում ամեն ուղևոր duty free խանութում ծախսել է 50 դոլար: Շատ վաճառված ապրանքների թվում են նաև կոնֆետները, ծխախոտը, էլեկտրոնիկան, ձեռքի ժամացույցները և կոսմետիկան: Դուբայի օդանավակայանում առանց հարկի  խանութների  ընդհանուր վաճառքը 1984 թվականից  մինչև 2012 թվականի վերջ կազմում է 44  միլիարդ դիրհամ  (12 միլիարդ դոլար), իսկ շուկան գրանցել է 1700% աճ:

UAE: Dubai Duty Free

Իշխանությունները այս հաջողությունը կապում են Դուբայի օդանավակայաի ճիշտ զարգացման և ԱՄԷ-ում զբոսաշրջության աճի հետ: Ազատ առևտրի գոտու ադմինիստրացիան չի պատրաստվում բավարարվել այս ձեռքբերումներով և ծրագրում է մեծացնել վաճառքը  2013 թվականին` հասցնելով 6.6 միլիարդ դիրհամի  (1.8 միլիարդ դոլար):

You might also like