Դուբայի իշխանությունները պատրաստվում են 32 միլիարդ դոլար ներդնել աշխարհում ամենամեծ օդանավակայանի կառուցման գործում, որը Emirates ավիաընկերության համար կդառնա գլխավոր կայանատեղին:
Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մակտումը հավանության է արժանացրել օդանավակայանի ընդլայնման նախագիծը: Dubai Airports-ը, որը Ալ Մակտում միջազգային օդանավակայանի օպերատոր է և Դուբայում իր մեծությամբ երկրորդն է, կդառնա երկրի ամենախոշոր օդանավակայանը. գրում է Тravel weekly-ն: 2010 թվականին բացված օդանավակայանը ընդունել է բեռնափոխադրումներ և ուներ փոքրիկ ուղևորատար տերմինալ տարեկան ընդամենը 5 միլիոն ուղևորների սպասարկման համար:
Վերանորոգման արդյունքում օդանավակայանը կդառնա աշխարհում խոշորագույնը՝ տարեկան ընդունելով ավելի քան 200 միլիոն ուղևորի: Օդանավակայանի ընդլայնման առաջին փուլը կտևի 6-8 տարի, ներառյալ՝ երկու շենքերի կառուցումը, որոնցից յուրաքանչյուրը տարեկան կարող է ընդունել 120 միլիոն ուղևոր: Բացի դրանից, օդանավակայանում կարող է տեղավորվել 100 հատ Airbus A380 ինքնաթիռ: