Dubai Festivals and Retail Establishment-ը` Դուբայի տուրիզմի և մարկետինգի վարչության գործակալությունը ներկայացրել է նոյեմբերին նախատեսվող Dubai Motor Festival-ը, որը պետք է ամրապնդի էմիրությունների դիրքը` որպես տարածաշրջանի ավտոմոբիլային մայրաքաղաք: Փառատոնը տեղի կունենա Դուբայի թագաժառանգ արքայազն Շեյխ Համդան բին Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի բարձր հովանու ներքո:
Այս տարի փառատոնը կանցկացվի նոյեմբերի 5-ից 9-ը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա միջազգային ավտոշոու, մեծ շքերթ, որին կմասնակցեն Դուբայի ոստիկանության սուպերմեքենաները, ինչպես նաև տեղի կունենա Redbull Middle East Car Park Drift Championship-ը, որին Պարսից ծոցի երկրներից եկած մասնակիցները կպայքարեն «Դրիֆթի արքա» կոչման համար. հայտնում է Arabian Business-ը: