«Մարգարիտ» (La Perle) շոուն կանցկացվի ջրային թատրոնում, ջրային բեմի վրա, որը լի կլինի 2,5 միլիոն լիտր ջրով։ Բեմում՝ շնորհիվ հիդրավլիկ վերելակների և շատրվանների, կստեղծվի լողավազան, որտեղ դերասանները կամ կցատկեն 35 մետր բարձրությունից, կամ կթռչեն անկյունաքարից 4 մ/վ արագությամբ։ Այնուհետև այն կվերածվի սովորական բեմի, որտեղ կանցկացվեն պարային համարներ։ Շոուն կսկսի իր աշխատանքը դեկտեմբերին, տոմսերի արժեքը կկազմի 399-ից 699 դիրհամ․ հայտնում է Emirates 24/7-ը։
Շոուի հեղինակն ու ռեժիսորը կդառնա Ֆրանկո Դրագոնեն՝ իտալաբելգիացի թատերական ռեժիսոր, ով կարևոր դեր է խաղացել Դյու Սոլեյլ կրկեսի զարգացման գործում։ Ամեն տարի ջրային հրապարակում կներկայացվեն 450 ներկայացում։