Դուբայի քաղաքապետարանը հայտարարել է Google Street View-ի՝ քաղաք ժամանման մասին՝ դարձնելով Դուբայը առաջին արաբական քաղաքը, որը հայտնվել է հայտնի ընկերության վիզուալ տուրերում: Բացի այդ, Google Street View-ը հնարավորություն կտա տեսնել Բուրջ Խալիֆան և Դուբայ Մոլը ներսից:
Ինչպես հայտնում է Еmirates 24/7-ը՝այժմ Դուբայի կենտրոնը կամ նավահանգիստը տեսնելու համար պարտադիր չէ ճամփա ընկնել: Ալարկոտ ճանապարհորդները կարող են ուսումնասիրել Դուբայը համակարգչի էկրանից՝ մտնելով Google Street View:
Այժմ փափուկ բազմոցը չլքելով, նաև կարելի է զբոսնել Բուրջ Խալիֆայի մի քանի հարկերով, այդ թվում՝ դիտահրապարակով, ինչպես նաև՝ այցելել Դուբայ Մոլ և քայլել քաղաքի կենտրոնական փողոցներով: