ԱՄԷ. Դուբայի օդանավակայանը զբաղվածությամբ գերազանցել է Շառլ դե Գոլ օդանավակայանին և մոտենում է Հիթրոուին

Դուբայի միջազգային օդանավակայանը շարունակում է գրանցել ուղևորահոսքի բարձր  աճ` վերջին ամիսներին ավելացնելով տրաֆիկը  9,5%-ով` մինչև  5.337.544 ուղևոր: Այս թվերը ցույց են տալիս, որ օդանավակայանը շարունակում է ռեկորդային շարքը, որը շարունակվում է տասներկու ամիս անընդմեջ:

Dubai-International-Airport

Business Traveller-ը նշում է, որ ներկայումս օդանավակայանը արդեն գերազանցել է 2013-ի կանխատեսումները` ընդունելով 65.4 միլիոն զբոսաշրջիկի:

Dubai airportՆերկայումս Դուբայի օդանավակայանը զբաղվածությամբ երկրորդ տեղն է գրավում աշխարհում` այս տարի գերազանցելով Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանին, և հավանական է, որ 2015 թվականին այն կգերազանցի նաև Հիթրոու օդանավակայանին, որը գտնվում է առաջին հորիզոնականում:

You might also like