Աբու Դաբիի գեղեցկության սրահներից մեկը փակվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ հինայով դաջվածքի ժամանակ աշխատողները օգտագործել են նաև նավթ` խառնուրդին ավելի մուգ երանգ հաղորդելու համար:
Աբու Դաբիի քաղաքային իշխանությունները բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո այցելել են քաղաքի գեղեցկության սրահներ, բայց չեն կարողացել ապացուցել, որ սրահի աշխատողները մաշկի համար վնասակար նյութեր են օգտագործում:
Ինչպես տեղեկացնում է Emitates 24/7-ը` միայն «փորձնական գնումներ» անցկացնելուց հետո է հաջողվել պարզել, որ բողոքները տեղին են և աշխատակիցները իսկապես հնայի հետ օգտագործել են նավթ մուգ և երկարատև երանգ ստանալու համար, իսկ այդպիսի խառնուրդը գրգռում և այրում է մաշկը: Վերջնական արդյունքում սրահը փակեցին: