Roller Coaster Restaurant LLC-ը բացել է իր առաջին ROGO’S ռեստորանը ԱՄԷ-ի մայրաքաղաքում: Նոր ռեստորանը գտնվում է Yas Mall-ում: Յուրօրինակ ռեստորանը, որտեղ ուտեստները հաճախորդներին մատուցվում են «ամերիկյան բլրակների» օգնությամբ, բացվել է Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
1 300 քառակուսի մետր մակերեսով ռեստորանում կառուցվել են 30 անհատական ուղիներ, որոնք, պտտվելով սեղանների շուրջ, մատուցում են ուտեստը ռեստորանի հյուրերին: 378-տեղանոց ռեստորանը առաջարկում է իր հյուրերին պատվերի համակարգ անհատական պլանշետի օգնությամբ, որը թույլ է տալիս ընտրել ուտեստներ հարուստ ճաշացանկից. հայտնում է Тravelbiznews-ը: